Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը շրջայց են իրականացրել «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում

02.05.2025
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը շրջայց են իրականացրել «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները,  գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից հետաքրքրվել են մատուցվող սննդի որակից, քննարկել կահույքաշինության արտադրամասի գործունեության առավել արդյունավետ ուղիները։

Աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է իրականացվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի, ինչպես նաև ազատազրկված անձանց բնակելի գոտիների՝ ամբողջովին վերանորոգված և բարեկարգված տարածքներում։ Ծառայության պետը և գլխավոր քարտուղարն այցելել են նաև երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները, տեղում նախանշել շինվերանորոգման աշխատանքների հեռանկարները։ Այցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը զրուցել են նաև ազատազրկված կանանց հետ։