Դեկտեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված շրջայց, որի գլխավոր նպատակն էր ներկայացնել հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման ծրագրերը, պահման պայմանները, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Շրջայցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը պատասխանել են լրագրողների հարցերին։
Լրագրողների հետ զրույցում Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նաև քրեակատարողական համակարգի ընթացիկ վիճակը, առաջիկայում նախատեսվող ծրագրերը և զարգացման հեռանկարները։