Եվրոպայի խորհրդի ոստիկանության և ազատությունից զրկման վայրերում համագործակցության ստորաբաժանման ծրագրի համակարգող Մարյանա Պապան Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Դիանա Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ ծանոթանալու Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված ծրագրերի արդյունքներին։
Շրջայցի ընթացքում Մարյանա Պապան այցելել է ԵԽ ֆինանսավորմամբ հիմնված կահույքագործության և զոդման ուսումնաարտադրական կենտրոնները, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով, հաստոցներով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Կենտրոններն ապահովում են ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածությունը, նպաստում մասնագիտական նոր հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև վերասոցիալականացման գործընթացին։
Ներկայացվել են նաև պետական միջոցներով և համագործակցության այլ շրջանակներում ստեղծված դատապարտյալների կրթական գործընթացների, մասնավորապես հանրակրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դասասենյակները։
Մարյանա Պապան նշել է նման ծրագրերի իրականացման կարևորությունն ազատազրկված անձանց վերաինտեգրման գործընթացում՝ ընդգծելով, որ ստացված արդյունքների հիման վրա նախանշվում են անհրաժեշտ ուղղությունները և համատեղ մշակվում հետագա անելիքները։
Իր հերթին Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է համակարգի առկա կարիքները, մասնավորապես՝