ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կարիքների համար 2026 թվականի ընթացքում անհրաժեշտ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին թարգմանչի և սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
Մրցույթի ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԹԾՁԲ-26/1»
Պատվիրատուն` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, որը գտնվում է քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 63 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել քրեակատարողական հիմարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին գրավոր և բանավոր թարգմանություններ, սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Հայտի լեզուն հայերենն է:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 63 հասցեով, փաստաթղթային ձևով:
Սույն հայտարարությունը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջները:
Հայտերի բացումը տեղի կունենա քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 63 հասցեում, 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Նելլի Աբովյանին:
Հեռախոս-«060-37-18-61»
Էլ. Փոստ-«n[email protected]»,
Պատվիրատու «ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն»
Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը, խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հայտարարության բովանդակությունը, քանի որ հայտարարությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
Հայտարարության բովանդակությունը կցվում է: