ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ

Ռուբեն Էդուարդի Խալապյան

Ռուբեն Էդուարդի Խալապյան

Արդարադատության գնդապետ

Կենսագրություն

Ծնվել է 1978թ․ մայիսի 21-ին Երևան քաղաքում։

1999թ․ ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը։

1998-2000թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2001-2004թթ․ ՀՀ ԱԱՆ-ԱԱԾ աշխատակից։

2004-2009թթ․ ՀՀ ԱԱԾ սահմանապահզորքերի օպերատիվ բաժնի սպա։

2009-2010թթ․ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի օպերլիազոր (ի հաշիվ ավագ օպերալիազորի)։

2010-2012թթ․ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր։ 

2012-2018թթ․ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի հատկապես կարևոր գործերով օպերլիազոր։ 

2018-2019թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։

2019-2019թթ․ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ։

2019-2019թթ․ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

2019-2021թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2021թ․ նոյեմբերի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ․ փետրվարի 24-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024թ․ փետրվարի 07-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2025թ․ հոկտեմբերի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։

Հիմնարկի հասցե

ք. Երևան, Արշակունյաց 2

Հիմնարկի հեռախոսահամար

(060) 47-33-30